Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլին»։
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
18-րդ րոպեին մերսիսայդցիները բացեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը: 10 րոպե անց հյուրերը կարող էին կրկնապատկել առավելությունը, սակայն VAR-ը դիտելուց հետո Մոհամեդ Սալահի գոլը չեղարկվեց։
Առաջին խաղակեսի վերջում «Չելսիի» ֆուտբոլիստներն արդեն գոլ խփեցին․ աչքի ընկավ Ակսել Դիսասին։ Իսկ մինչ ընդմիջման գնալը տանտերերի խաղացող Բեն Չիլուելը գրավեց մրցակցի դարպասը, սակայն այս գնդակը նույնպես չեղարկվեց VAR-ը դիտելուց հետո։