Ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը կարիերան կշարունակի Բրազիլիայում։ «Վասկո դա Գաման» հայտարարել է 36-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Պայետը շուտով կմեկնի Ռիո դե Ժանեյրո՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Բրազիլական ակումբի կազմում ֆրանսիացին հանդես կգա 10-րդ համարի մարզաշապիկով։
Պայետի նախորդ ակումբը եղել է «Մարսելը», որից նա հեռացել է այս ամառ։