«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը դարձել է թիմի նոր ավագը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փոխավագ են նշանակվել կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը և պաշտպան Քրիստիան Ռոմերոն։
«Այս հսկայական ակումբի ավագ լինելը մեծ պատիվ է: Ինձ համար դա մեծ անակնկալ էր, մեծ հպարտության պահ է։
Ես արդեն ասել եմ խաղացողներին, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն ավագ զգա։ Թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս»,- ասել է 31-ամյա կորեացին: