Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Արսենալն» ու «Նոթինգհեմ Ֆորեսթը»։
Թիմերը խաղացին Էմիրեյթս մարզադաշտում: «Արսենալը» հաղթեց 2-1 հաշվով։
«Արսենալի» կազմում հաշիվը բացել է հարձակվող Էդի Նկետիան։ Մի քանի րոպե անց կիսապաշտպան Բուկայո Սական մեծացրեց տանտերերի առավելությունը։
83-րդ րոպեին հյուրերի հարձակվող Տայվո Ավոնիյին մեկ գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։