Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին» պայմանավորվել են Կեպա Արիսաբալագայի տրանսֆերի շուրջ։
Ինչպես հայտնում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն, ակումբները պայմանավորվել են 28-ամյա դարպասապահի վարձակալության պայմանագրի շուրջ։
Կողմերը պետք է որոշ մանրամասներ կարգավորեն, տրանսֆերը կարող է ձևակերպվել մոտակա ժամերի ընթացքում։
Կեպան մոտ էր «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն մի քանի ժամ առաջ և՛ դարպասապահը, և՛ «Չելսին» դադարեցրել են բանակցությունները գերմանական ակումբի հետ։