Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխության մասին։
30-ամյա անգլիացու պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ «Բավարիայի» կազմում Քեյնը հանդես կգա իններորդ համարի մարզաշապիկով։
Մինչ «Բավարիա» տեղափոխվելը Քեյնն իր ողջ կարիերան անցկացրել է Անգլիայի առաջնությունում։
Հարձակվողի հարազատ ակումբը, որում նա անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը, Լոնդոնի «Տոտենհեմն» է։ Հենց այս ակումբից էլ նա տեղափոխվեց «Բավարիա»։