«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը հրաժեշտ է տվել անգլիական ակումբի երկրպագուներին։ Հարձակվողն այսօր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։
«Դժվար է բառերով նկարագրել, թե որքան դժվար է հրաժեշտ տալ ակումբին և երկրպագուներին, ովքեր այնքան շատ բան են արել ինձ համար իմ կյանքում:
Դուք միշտ կլինեք իմ սրտում:
Շնորհակալություն «Տոտենհեմին», շնորհակալություն «Տոտենհեմի» երկրպագուներին»,- իր Twitter-ում հրապարակած տեսանյութում ասել է Քեյնը։