«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», կարծում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը։
36-ամյա ֆրանսիացու ներկայացուցիչները մադրիդյան ակումբին դարպասապահի ծառայություններ են առաջարկել։
Աղբյուրի համաձայն՝ Լյորիսը դեռևս չի դիտարկվում Մադրիդի «Ռեալի» կողմից որպես նոր դարպասապահի թեկնածու։ Բացի այդ, դարպասապահը բանակցություններ է վարում «Լացիո» տեղափոխվելու շուրջ:
Լյորիսը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։