«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը 100 գոլ է խփել թոփ առաջնություններում։
Ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 2023/24 մրցաշրջանի առաջին՝ «Բարնլիի» դեմ խաղում։
Նորվեգացին 100 գոլի շեմը հատեց թոփ առաջնություններում Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես գալով։
Նա այս արդյունքին հասել է՝ անցկացնելով 103 հանդիպում։