«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին արձագանքել է կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի՝ ակումբից հեռանալուն։
«Ես արդեն մոռացել եմ Մոյսեսի մասին։ Ես շատ հպարտ եմ այն խաղացողներով, որոնք մենք ունենք մեր հայտացուցակում։ Մենք ցանկանում ենք շարունակել առաջընթացը։
Մեծ ակումբները կարող են մեզանից խաղացողներ գնել, բայց չեն կարող գնել մեր ոգին։ Մենք դեռ բավարար խաղացողներ չունենք, պետք է համալրել հայտացուցակը։
Ինձ պետք են խաղացողներ, ովքեր ցանկանում են խաղալ «Բրայթոնում»: Նախորդ մրցաշրջանում մենք հասանք մի մեծ նպատակի։ Ինձ պետք են խաղացողներ, ովքեր հպարտ են խաղալ «Բրայթոնում», — ասել է Դե Զերբին talkSPORT-ին։