ԱՊԼ 1-ին տուրում «Ման Սիթին» հյուրընկալվել էր «Բարնլիին» և 3-0 հաշվով հաղթանակ տարավ:
4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հոլանդը, իսկ 36-ին նորվեգացին դուբլ ձևակերպեց: 75-րդ րոպեին Ռոդրին հաշիվը դարձրեց խոշոր:
Խաղի հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին տանտերերի կազմում կարմիր քարտ ստացավ Զարուրին: