«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է թիմի խաղի վրա Լիոնել Մեսսիի ազդեցության մասին. թիմին միանալուց հետո արգենտինացին 7 գոլ է խփել Լիգայի գավաթի չորս խաղում:
«Նա այստեղ նույնն է անում, ինչ մենք տեսանք Արգենտինայի հետ աշխարհի առաջնությունում: Լեոյի լիդերությունը խաղադաշտում և դրա սահմաններից դուրս վերջին տարիներին ուշագրավ է: Ես մտածում եմ այն մասին, թե ինչ արեց նա աշխարհի առաջնությունում, քանի որ դա ցույց է տալիս, թե ինչպիսի լիդեր է նա դարձել։
Իրավիճակը լիովին տարբերվում է նրա կարիերայի սկզբից, երբ նա առաջատար էր միայն ֆուտբոլում։ Այսօր, նա ինչպես միշտ, ազդեցություն ունի խաղադաշտում, բայց նաև մարզումների ժամանակ, երիտասարդ խաղացողների հետ խոսելիս, ինչպես նաև՝ թիմի գաղափարն իրագործելու տարբերակների վրա։
Երբ նա եկավ, ասաց. «Եկել եմ մրցելու և հաղթելու»։ Կարծում եմ, որ նրա չորրորդ գոլը «Դալլասի» դարպասը լավ ցուցանիշ է։ Նա տոնում էր գոլը, բայց միևնույն ժամանակ ասում էր. «Արի արագ վերցնենք գնդակը և տեսնենք՝ կխփե՞նք հինգերորդ գոլը»։ Սա ինչ-որ չափով նրա մտածելակերպի արտացոլումն է և, իհարկե, վարակիչ է բոլորի համար։
Թիմերը կառուցվում են բնավորությունների հաշվին: Իհարկե, պետք է լավ խաղալ, բայց լինում են դեպքեր, երբ խաղը վերահսկելու համար բնավորություն է պահանջվում: Մենք դա ցույց տվեցինք և ունենք նաև Լեո։ Այդ բնավորությունից վեր մենք ունենք Մեսսիին:
Եվ նորմալ չէ տուգանային հրապարակի եզրից տուգանային հարված կատարելիս զգալ, որ հաշվի փոփոխության 90 տոկոս հավանականություն կա: Պետք չէ դա նորմալացնել»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։