Սաուդյան «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ձերբակալվել հանդիպման ժամանակ քրիստոնեական ժեստ անելու համար: Սա արգելված է Սաուդյան Արաբիայի օրենսդրությամբ:
38-ամյա պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել Արաբական Չեմպիոնների ակումբային գավաթի իրաքյան «Ալ-Շորտայի» դեմ խաղում (1:0): Իր ֆիրմային տոնակատարությունից առաջ Ռոնալդուն վազելու ժամանակ խաչակնքվել է. նման ժեստերը Սաուդյան Արաբիայում օրենքով արգելված են։
Սաուդյան Արաբիայում քրիստոնեական ցանկացած ժեստ համարվում է հանցագործություն, քանի որ ենթադրվում է, որ դրանք ցույց տվող անձը ձգտում է այլ մարդկանց իրենց հավատքին դարձնել:
Նման արարքի համար պատիժը կարող է նույնիսկ կալանք լինել։ Արդեն եղել է նախադեպ՝ «Ալ-Նասրի» նախկին խաղացող Խուան Պաբլո Պինոն ձերբակալվել է Հիսուս Քրիստոսի պատկերով դաջվածքի համար։