«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, ամենայն հավանականությամբ, կմնա հարազատ ակումբում հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ֆուտբոլիստը դիտարկում է «Բավարիայի» առաջարկը մերժելու տարբերակը:
Ավելի վաղ The Athletic-ը հայտնել էր, որ «Բավարիան» համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ Քեյնի տրանսֆերի շուրջ 100 միլիոն եվրոյի դիմաց:
Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։