«Մանչեսթեր Սիթին» շարունակում է աշխատել «Վեսթ Հեմի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետային ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, «Քաղաքաբնակները» 88 միլիոն ֆունտի (մոտ 101 միլիոն եվրո) երկրորդ բանավոր առաջարկն են արել «մրճահարներին»:
Աղբյուրը նշում է, որ «Վեսթ Հեմը» ցանկանում է 110 մլն եվրո ստանալ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։ Բրազիլացին «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել նաև «Բրայթոնի» առաջատար Կաուրո Միտոմային, որի տրանսֆերի համար «Ման․Սիթին» կարող է վճարել մոտ 50 մլն ֆունտ։