«Սևիլիայի» սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան խոսել է թիմի դարպասապահ Յասին Բունուի ապագայի մասին։ Դարպասապահի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։
«Յասին Բունուն աշխարհի լավագույն 3 դարպասապահներից մեկն է: Ճիշտ է, մենք բազմաթիվ հարցումներ ենք ստանում նրա վերաբերյալ, բայց ոչ մի կոնկրետ առաջարկ չի եղել: Ո՛չ «Բավարիայից», ո՛չ էլ որևէ ակումբից»,- Օրտայի խոսքն է մեջբերել Diario de Sevilla-ն:
Անցած մրցաշրջանում Բունուն անցկացրել է 36 հանդիպում, որոնցում բաց է թողել 60 գոլ և 7 անգամ անառիկ պահել դարպասը։