Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը երեկ ժամանել էր Սաուդյան Արաբիա։
Հիշեցնենք, որ «Կոլամբուս Քրյուի» նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում։
Լուկասն արդեն պայմանագիր է կնքել ակումբի հետ և առաջին մարզումն է անցկացրել նոր թիմի հետ։
«Ալ Ֆաթեհն» առաջիկա հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին և սեփական հարկի տակ կընդունի «Ալ Թավուն» ակումբին։