Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում․
«Արդեն 8 ամիս է, ինչ ավելի քան 30 000 երեխա և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում շրջափակման և զրկանքների միջով են անցնում: Փակված լինելով իրենց հայրենիքում՝ նրանք գտնվում են սովի և հումանիտար աղետի եզրին՝ առանց կենսական անհրաժեշտության դեղամիջոցների, սննդի կամ այլ անհրաժեշտ պարագաների:
Սարսափազդու այն իրականությունը, որ մարդիկ սովամահ են լինում, աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Երեխաներին անհաժեշտ է, որ վերջ դրվի այս պատերազմին, որպեսզի սկսեն բուժվել և ապաքինվել:
Լաչինի միջանցքով պետք է ապահովվի մարդասիրական անարգել մուտքը»,- գրել է Մխիթարյանը։