Բրեմենի «Վերդերը» նոր առաջարկ է արել Մոսկվայի «Լոկոմոտիվին»՝ «երկաթուղայինների» պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։ Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը:
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է 4 մլն եվրո, «Լոկոմոտիվն» իր հերթին ցանկանում է ստանալ 5 մլն եվրո։ Գործարքը կարող է կնքվել մոտ ապագայում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում երեք հանդիպում է անցկացրել ՌՊԼ-ի և Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ խփելով չորս գնդակ։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ից։