Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» մրցելու է նորվեգական «Բուդյո-Գլիմտի» հետ:Առաջին հանդիպումը թիմերի միջև կկայանա Նորվեգիայում` օգոստոսի 10-ին, իսկ պատասխան խաղը` օգոստսի 17-ին Երևանում:
Երևանյան թիմի մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ Նորվեգիայում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 20։00-ին, իսկ օգոստոսի 17-ին Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։