«Նոա»-ն պայմանագիր է կնքել 26-ամյա հոլանդացի հարձակողական ոճի կիսապաշտպան Իլիաս Ալհաֆտի հետ։
Ֆուտբոլիստը Ռոտերդամի «Սպարտա»-ի սան է, հիմնական թիմի կազմում 2015/16 մրցաշրջանում դարձել է Հոլանդիայի Երկրորդ լիգայի չեմպիոն, հաջորդ երկու մրցաշրջաններում 12 խաղի մասնակցելով արդեն Էրեդիվիզիում։
Ալհաֆտը նաև 15 հանդիպում է անցկացրել Նիդերլանդների Մ-18 և Մ-20 հավաքականներում, նրա վերջին ակումբը «Ալմերե Սիթի»- ն էր։