Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» կընդունի Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլին»։
Օգոստոսի 3-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Ուրարտուի» ֆուտբոլիստ Նարեկ Գրիգորյանը խոսել է սպասվող խաղի մասին։
«Շատ լավ հավաքներ ենք անցկացրել մինչև մրցաշրջանի մեկնարկը։ Շատ լավ մարզավիճակում եմ, պատրաստ եմ խաղալ ցանկացած խաղ մինչև վերջ։ Տալիս ենք մեր առավելագույնը, որպեսզի պատրաստ լինենք ամեն խաղին։
Այո, արդեն մեկ խաղ անցկացրել ենք այս թիմի դեմ։ Արդեն մեր մաշկի վրա զգացել ենք։ Շարունակում ենք վերլուծել մրցակցին։ Գիտենք թե ինչ ուժեղ և թույլ կողմեր ունեն։ Մրցակիցը լավ է գործում հակագրոհների ժամանակ։ Կփորձենք անել ամեն ինչ, որպեսզի հաղթենք այս խաղում։
Կարծում եմ, որ թիմը ֆիզիկականի հետ կապված խնդիրներ չունի։ Մենք ցույց տվեցինք «Զրինսկիի» հետ հանդիպմանը, որ կարող ենք խաղալ 120 րոպե»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը։
«Ուրարտու» — «Ֆարուլ» հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին՝ «Ուրարտու» ստադիոնում։ Խաղի սկիզբը՝ 20։00։