«Վանը» պայմանագիր է կնքել երեք ֆուտբոլիստի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վանին» են միացել են Դեու Դոսան, Արսեն Եղիազարյանը և Արամ Տեր-Մինասյանը։
25-ամյա պաշտպան Դեու Դոսան «Վանին» է միացել «Լեռնային Արցախից»։
23-ամյա պաշտպան Արսեն Եղիազարյանը Չարենցավանի թիմին է միացել «Պերեսվետից», իսկ 18-ամյա դարպասապահ Արամ Տեր-Մինասյանը՝ «Փյունիկի» ակադեմիայից։