«Զենիթի» նախկին հարձակվող Դմիտրի Ռադչենկոն ասել է, որ «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է հետաքրքրել Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող թիմին, եթե նա շարունակի խաղալ նույն մակարդակով, ինչը ցույց է տվել վերջին մի քանի հանդիպումներում։
«Թիկնիզյանը հիանալի տղա է։ Անցած մրցաշրջանում նա լավ խաղ ցուցադրեց ու իրավամբ տեղ գրավեց հիմնական կազմում։ Երևում է, որ շատ մեծ ցանկությամբ ու նվիրումով տղան առաջադիմում է։
Թիկնիզյանը կարո՞ղ է հետաքրքրել «Զենիթին». իհարկե, «Զենիթը» ունի սելեկցիոն ծառայությունների ընդլայնված ցանկ, նրանք հետևում են բոլոր խաղացողներին: Եթե Թիկնիզյանը նույնքան լավ կաշխատի, ապա ինչու ոչ։ Նա նաև Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլային դպրոցի սան է։ Ես միշտ կողմ եմ, որ տղաները, ովքեր խաղացել են Սանկտ Պետերբուրգում և անցել են տեղի դպրոցը, վերադառնան այնտեղ, որտեղ սկսել են իրենց ֆուտբոլային ուղին»,- Ռադչենկոյի խոսքերն է մեջբերում Legalbet-ը։
Այս մրցաշրջանում անցկացրած երեք հանդիպումներում պաշտպանը չորս գոլ է խփել։