«Ուրարտուի» դարպասապահ Դմիտրի Աբակումովը իր նորամուտն է նշել երևանյան թիմի կազմում։ Հանդիպումից հետո ֆուտբոլիստն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է հաղթական Էմոցիաներով։
ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ
«Դժվար հանդիպում ստացվեց, լավ էինք խաղում, կարծում եմ՝ մի փոքր դժվարություն ստեղծեցին եղանակային պայմանները։ Բայց տղաները պայքարեցին, ձգտեցին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորից նրա համար, որ օգնեցին նորամուտս հաղթանակով նշանավորել։ Հույս ունեմ՝ կշարունակենք նույն ոգով»։
ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՍՏԱՑԱԾ ԷՄՈՑԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Դրական, նամանավանդ նման ոչ հեշտ խաղից հետո։ Առհասարակ, երբ թիմը հաղթում է առաջնությունն ու գավաթը, նրա հանդեպ մնացած թիմերն ավելի լուրջ են տրամադրվում։ Ապրեն տղաները, բոլորը՝ ով խաղաց և ով մտավ փոխարինման, պայքարեցին մինչև վերջ»։
ԹԻՄՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ
«Մթնոլորտը միշտ մարտական է, մենք առանձին չենք տրամադրվում առաջնության և առանձին եվրագավաթային հանդիպումների վրա, մտքերն ու կենտրոնացվածությունն ըստ տվյալ խաղի են։ Հաջորդը եվրագավաթային խաղն է, ամբողջովին կենտրոնանալու ենք դրա վրա ու ամեն ինչ տանք, որ հաջորդ փուլ անցնենք»։