«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը գոլ է խփում վերջին յոթ պաշտոնական հանդիպումներից վեցում։
Այսօր՝ հուլիսի 30-ին, հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել «Ֆակելի» դեմ ՌՊԼ-ի երկրորդ տուրի խաղում (4:1): Մինչ այդ պաշտոնական խաղերում 24-ամյա ֆուտբոլիստը գրավել էր նաև «Ուրալի», «Ռուբինի», «Տորպեդոյի», «Դինամոյի», ինչպես նաև Լատվիայի հավաքականի դարպասները։ Ֆուտբոլիստը խաղադաշտը լքել է առանց գոլի միայն հունիսի կեսերին Ուելսի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հուլիսի 26-ին, ինսայդեր Իվան Կարպովը հայտնել էր, որ «Վերդերը» Հայաստանի հավաքականի խաղացողի համար առաջարկել է 2,5 միլիոն եվրո, սակայն երկաթուղայինները ցանկանում են առնվազն 5,5 միլիոն եվրո ստանալ, այնքան, որքան վճարվել էր ԲԿՄԱ-ին 2021 թվականին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։