Հուլիսի 28-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հաստատեցին ՀՖՖ Կարգապահական և էթիկայի, Կանանց Բարձրագույն և Առաջին խմբերի, ինչպես նաև ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգերը:
Այնուհետև գործկոմի անդամները քվեարկեցին ՀՖՖ Մշտական և անկախ կոմիտեների ընթացակարգերի, ՀՖՖ 2023-2024 թթ. մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների՝ ՀՖՖ անդամ չհանդիսացող մասնակից ակումբների և թիմերի հաստատման օգտին:
Նիստի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Աուդիտի և համապատասխանելիության կոմիտեի 2 թափուր տեղերի համալրմանը: ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները կոմիտեի փոխնախագահի պաշտոնում հաստատեցին Արթուր Վարդանյանի, իսկ կոմիտեի անդամի պաշտոնում՝ Դավիթ Ղարիբյանի թեկնածությունը: