Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմն ապահովել է 7-րդ մեդալը:
57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը մեծ առավելությամբ հաղթել է խորվաթ Ասլան Կռասնիքին ու դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովում Հայասատանի 7-րդ մեդալը: Նահապետյանը նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին:
Լավ մենամարտ անցկացրեց ու հաղթանակին շատ մոտ էր նաև 54 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, բայց մրցավարները նախապատվությունը տվեցին ուկրաինացի բռնցքամարտիկին: