Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանն արդեն երկրորդ մեդալն է նվաճել։
Մ20 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ արդյունքով (144 +110) նվաճել է բրոնզե մեդալ։ Հայ ծանրորդը հրում վարժությունում ցույց տալով 144 կգ արդյունք նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել։
Հիշեցնենք, որ ավլեի վաղ Հայաստանի թիմի կազմում առաջին մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը։ Նա երկամարտի 216 կգ (95+121) արդյունքով կանգնել էր պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Սեյրանը հրում վարժությունում ևս փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:
Մ23 տարեկանների պայքարում այսօր մրցահարթակ դուրս կգա նաև Գառնիկ Չոլակյանը (61 կգ):
Հայաստանի հավաքականները մեծաքանակ կազմով են մեկնել մրցավայր՝
Մ20 տարեկանների հավաքական՝ Սեյրան Խուդանյան (55 կգ), Մերուժան Եղոյան (61 կգ), Տիգրան Կարապետյան (67 կգ), Գոռ Սահակյան, Մարտին Պողոսյան (երկուսն էլ՝ 73 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան (89 կգ), Ֆելիքս Գևորգյան (96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), պահեստայիններ՝ Աշոտ Մովսիսյան, Վազգեն Գրիգորյան (+109 կգ):
Կանանց թիմում ընդգրկված են Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։
Մ23 տարեկանների հավաքական՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Կարեն Մարգարյան (81 կգ), Գևորգ Ղահրամանյան (89 կգ, պահեստային), Արա Աղանյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան, Յաշա Մինասյան (երկուսն էլ՝ 109 կգ), Լիանա Գյուրջյան (87 կգ), Լուիզա Սահրադյան, Մերի Թումասյան (+87 կգ)։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: