Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 75-52 հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դեհբաշյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում: