Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Հունաստանը ներկայացնող «Արիսի» հետ։
Հուլիսի 27-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Արտյոմ Ավանեսյանը խոսել է սպասվող խաղի մասին։
«Մենք 100 տոկոսով պատրաստ ենք վաղվա խաղին։ Վերջին խաղը ցույց տվեց, որ մենք մեկ մեծ ընտանիք ենք և պատրաստ ենք կռվել մեկս մյուսի համար։ Մեզ բավականին լուրջ հանդիպում է սպասվում։
Մենք վերլուծել ենք մրցակցի խաղին, պատկերացում ունենք, թե ինչպես են խաղալու։ Պատրաստ ենք վաղվա խաղին»,- ասել է Ավանեսյանը։
«Արարատ-Արմենիա» — «Արիս» հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19։00։