«Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Բորիս Իգնատևը կարծում է, որ մոսկովյան թիմի և Հայաստանի ազգային հավաքակնի պաշտպան Նաիր Թիկնիզյանի համար եվրոպական ակումբ տեղափոխվելն անիմաստ կլինի։
«Չեմ կարծում, որ իմաստ ունի Եվրոպա գնալ միայն այնտեղ ժամանակ անցկացնելու համար։ Այժմ Թիկնիզյանը խաղում է Ռուսաստանի թոփ-ակումբում, որը մեծ նպատակներ է ունի։ Ինչու՞ գնալ ինչ-որ տեղ, ինչի՞ համար: Թուլացնել ձեր թիմը, որը կարգավիճակով և ֆինանսական առումով ոչ մի կերպ թույլ չէ, քան եվրոպականները։ Ի՞նչ իմաստ ունի գնալ այնտեղ»,- Իգնատևի խոսքն է մեջբերել Legalbet-ը։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։
Transfermarkt.com-ը Թիկնիզյանի արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո, նրա պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։