Հայաստանի կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց որոշում, որով կապահովվի Սամբոյի աշխարհի առաջնության անցկացումը Հայաստանում:
«Աշնանը հերթական խոշոր միջազգային մրցաշարն է տեղի ունենալու, և հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին, որոնք հույս են տալիս, որ այս տարի միջազգային նվաճումներով գուցե թե նախորդ տարվա նվաճմանն առնվազն մոտ լինենք կամ կրկնենք, կամ գուցե նույնիսկ գերազանցենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Սամբոյի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին։