Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք ավարտական փուլում են:
Վարչապետին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Կառավարության ղեկավարին ներկայացվել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Արարատի մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 616 մլն 854 հազար դրամ: Ծրագրի ավարտման արդյունքում Արտաշատ համայնքը կունենա հիմնանորոգված մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր:
Քննարկվել են նաև հարակից լողավազանի կառուցման, ըմբշամարտի ու բասկետբոլի մարզադահլիճների հիմնանորգման համալիր ծրագիր իրականացնելու հարցը: