«Փյունիկը» մեկնել է Էստոնիա, որտեղ վաղը՝ հուլիսի 20-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակում կմրցի «Նարվա Տրանսի» հետ:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը՝ լուսանկար հրապարակելով Զվարթնոց օդանավակայանից:
«Նարվա Տրանսի» դեմ պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին Ռակվերե քաղաքի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:30-ին:
Աբովյանի Քաղաքային մարզադաշտում կայացած առաջին խաղում Եղիշե Մելիքյանի թիմը 2-0 հաշվով հաղթանակ է տարել: