«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան պատասխանել է հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին։
«Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ նա ցանկանում է մնալ «Նապոլիում», նա երջանիկ է այստեղ և դեռ ցանկանում է մեծ բաներ անել»,-մարզչի խոսքերն է փոխանցում լրագրող Ալֆրեդո Պեդուլլա Գարսիան։
Օսիմենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա նիգերիացին «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու։