Կլուժի սեփականատեր Նելու Վարգան հայտնել է, որ իրենց մեկ քայլ է բաժանում Երևանի «Փյունիկի» 26-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչի տրանսֆերից։ Այս մասին հայտնում է ռումինական Prosport.ro կայքը:
Transfermarkt-ը Յուրիչիչի տրանսֆերը 350 հազար եվրո է գնահատում:
Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Լուկա Յուրիչիչը անցկացրել է 28 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ։