Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ» — «Արսենալ Տիվատ» խաղից առաջ կայացավ հյուրերի գլխավոր մարզիչ Զորան Տրիպկովիչի նախախաղային ասուլիսը։
«Շնորհակալ եմ, որ մեզ լավ ընդունեցին այստեղ։ Ինչ վերաբերվում է թիմին, մեկ ամիս է, ինչ աշխատում եմ թիմում։ Լավ տրանսֆերներ ենք իրականացրել։ Ժամանակը քիչ է, բայց արել ենք ամեն ինչ, որ լավագույնս նախապատրաստվենք խաղին։ Մեր հիմնական կենտրոնացվածությունը եղել է առաջնության վրա, հիմա մեր առաջին փորձն է եվրագավաթներում։ «Ալաշկերտի» նկատմամբ մեծ հարգանք ունենք։ Դիտել ենք թիմի խաղերն ու գիտենք, որ ուժեղ ֆուտբոլիստներ կան։ Եթե հաջողվի դրական արդյունք գրանցել, դա մեզ համար մեծ հաջողություն կլինի»,-Զորան Տրիպկովիչը։
«Ալաշկերտ» – «Արսենալ Տիվատ» խաղը կկայանա հուլիսի 13-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21։00-ին։