Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 թթ․ մրցաշրջանի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» կմրցի Ալբանիան ներկայացնող «Էգնատիայի» հետ։
Հուլիսի 13-ին կայանալիք հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանը խոսել է սպասվող խաղի մասին։
«Մենք լավ անցկացրել ենք նախամրցաշրջանային փուլը, հավաքը։ Թիմը շատ լավ պատրաստ է։ Վաղը կտեսնենք, թե ինչ կլինի։ Մենք ամբողջ թիմով պատրաստ ենք սպասվող խաղին»,- ասել է կիսապաշտպանը։
«Արարատ-Արմենիա» — «Էգնատիա» հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ 19։00։