Հուլիսի 5-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տարադրամի փոխանակման կետից գողացել են իր ընկերոջ՝ Երևանի «Նոայի» լեգեոներներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել է քարտեր և 2200 դոլար, հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ի առավոտյան Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 73-ամյա մի կին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է այդ դրամապանակը, որի մեջ եղել է 760 դոլար: Կինը, չժխտելով կատարածը, հայտնել է, որ մնացած գումարը տվել է թոռանը և նա պարտավորվել է վերադարձնել գումարը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: