«Ուրարտուի» մամուլի ծառայությունը ներկայացրել է նոր մրցաշրջանում թիմի նորեկների, ինչպես նաև ֆուտբոլիստների փոփոխված խաղային համարները։
Դրաման Սալուն հանդես կգա 5, Սերգեյ Մկրտչյանը՝ 7, Նարեկ Գրիգորյանը՝ 11, իսկ Իվան Զոտկոն՝ 13 համարով։
Նորեկներից՝ դարպասապահ Դմիտրի Աբակումովն ընտրել է 31-րդ համարի մարզաշապիկը։ Պաշտպան Պերիշա Պեշուկիչը հանդես կգա 20 համարով։ Կիսապաշտպաններ Էդուարդոն և Պավել Մագիլևեցն ընտրել են 17 և 28 համարի մարզաշապիկները համապատասխանաբար։
Վինգեր Արտյոմ Մաքսիմենկոն կխաղա 55 համարի մարզաշապիկով։
Քիչ անց՝ 19։00-ին «Ուրարտուն» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում կհյուրընկալի Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին»։