Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 9-ից 11-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Սոֆինե Կևորկյան — «Սան Դիեգո» (ԱՄՆ)
Էլլա դե Կրույֆ — «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Յանա Հարությունյան — «Լեռնային Արցախ»
Պաշտպաններ
Լիանա Ղազարյան — «Ժալգիրիս» (Լիտվա)
Անյուտա Գալստյան — «Օկժետպես» (Ղազախստան)
Նատաշա Ժամգոչյան — «Լավալ» (Կանադա)
Անի Օհանյան — «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Մարալ Արթին — «Կորդոբա» (Իսպանիա)
Լարա Կազանչյան — «Կալգարի» (Կանադա)
Նայիրի Տեր-Մկրտչյան — «ՅուՍիԷլԷյ» (ԱՄՆ)
Նարե Ավետյան — Սան Ֆրանցիսկոյի Քաղաքային քոլեջ (ԱՄՆ)
Աննա Դալլաքյան — «Ժալգիրիս» (Լիտվա)
Էմմի Սարգսյան — «Ուրարտու»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու»
Վերոնիկա Ասատրյան — «Լեռնային Արցախ»
Անեթ Մեհրաբյան — «Լեռնային Արցախ»
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա — «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան — «Ուրարտու»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու»
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա»
Հուլիսի 12-ին կանանց ազգային հավաքականը կմեկնի Թբիլիսի, որտեղ հուլիսի 13-ին և 16-ին ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ընտրանու հետ: