Ազատ ոճային ըմբիշ Եղիշե Մոսեսյանը, որը ոսկե մեդալ է նվաճել Հունգարիայի Կապոշվար քաղաքում ընթացող Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնութունում, հենց մեկնարկում մենամարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Աբասովի հետ և փայլուն հաղթանակ տարել:
Հատկանշական է, որ Մոսեսյանը գոտեմարտի ընթացքում պարտվելիս է եղել 0-9 հաշվով, բայց կամային բարձր որակների շնորհիվ կարողացել է առավելության հասնել 17-11 հաշվով:
Քառորդ եզրափակչում արդեն Մոսեսյանը գոտեմարտել է Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ և 11-0 հաշվով վստահ հաղթանակ տարել: Կիսաեզրափակչում 3-1 հաշվով տարած հաղթանակից հետո՝ Մոսեսյանը եզրափակչում գոտեմարտել է Վրաստանի ներկայացուցիչ Կոբա Գուգաձեի հետ և 12-6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ: