Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը հաղթող է ճանաչվել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 209 կգ արդյունքով (92+117) դառնաով ոսկե մեդալակիր:
Ամրոյանը պոկում և հրում վարժություններում ևս արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Նշենք՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում սա Հայաստանի արդեն երրորդ ոսկե մեդալմ էր: Չեմպիոնի կոչումն ավելի վաղ նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ):
Ընդհանուր առմամբ, Հայաստանի թիմն արդեն 7 մեդալ է նվաճել երկամարտում: Արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին: