«Ալաշկերտը» ստուգողական խաղում պարտվել է իրանական ակումբին։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, Իրանի Բարձրագույն խմբի «Մես Ռաֆսանժան» թիմի հետ «3*35» ձևաչափով անցած ստուգողական հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։
«Ալաշկերտի» կազմում գոլի հեղինակ է դարձել Դավիդ Խուրցիձեն:
Վահե Գևորգյանը խաղաժամանակ է տրամադրել բոլոր ֆուտբոլիստներին։
Հուլիսի 13-ին «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կընդունի Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատին»։
Առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ «Ուրարտու» ստադիոնում, սկիզբը՝ 21։00։