Հուլիսի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացան Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Գավաթի խաղարկության 2023/2024 մրցաշրջանի վիճակահանությունները:
Հայաստանի գավաթի 2023/2024 խաղարկության վիճակահանության արդյունքում ձևավորվել են 1/16 եզրափակչի հետևյալ զույգերը՝
ԲԿՄԱ — «Անդրանիկ»
«Գանձասար» — «Օնոր»
«Սյունիք» — «Նիկարմ»
«Կիլիկիա» — «Ֆալկոնս»
«Լեռնային Արցախ» — «Վեստ Արմենիա»
«ԷկոՎիլ» — «Միկա»
Առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։
Այս զույգերի հաղթողներին 1/8 եզրափակչում կմիանան Պրեմիեր Լիգայի 6 թիմեր՝ «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Ալաշկերտը», «Արարատը» «Վանը» և «Նոան»:
«Ուրարտուն» և «Շիրակը», որպես Հայաստանի Գավաթի 2022/2023 խաղարկության եզրափակչի մասնակիցներ, պայքարը կսկսեն 1/4 եզրափակչից: