Կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը վերադարձել է Գյումրիի «Շիրակ»:
Մկոյանը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Շիրակում» ու անցած տարիներին հասցրել է ներկայացնել մի շարք հայկական ու արտասահմանյան ակումբներ, ինչպես նաև Հայաստանի ազգային հավաքականը: Գյումրեցի ֆուտբոլիստը վերջին մի քանի մրցաշրջանն անցկացրել է Երևանի «Արարատում»:
2013 թվականին Հրայր Մկոյանը «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն: