Երևանի «Փյունիկը» այսօր կանցկացնի եզրափակիչ ընկերական խաղը մինչմրցաշարջանային հավաքի ընթացքում՝ մրցելով Քութայիսիի «Տորպեդոյի» հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:
Քութայիսիի «Տորպեդոն» Վրաստանի ուժեղագույն առաջնությունում՝ Երովնուլի լիգայում, 6-րդն է 24 միավորով:
«Փյունիկը» 9-օրյա հավաքի շրջանակում ավելի վաղ հուլիսի 3-ին երկու ընկերական հանդիպում էր անցկացրել` մրցելով «Թելավիի» և «Սամգուրալիի» հետ: Եղիշե Մելիքյանի թիմը նախ գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Թելավիի» հետ, ապա խոշոր՝ 7-1 հաշվով հաղթել է «Սամգուրալիին»:
Հիշեցնենք՝ երևանյան թիմը նախապատրաստվում է եվրագավաթային մրցաշրջանին: ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում ընդունելու է էստոնական «Նարվա Տրանսին»։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 13-ին, ժամը 19։00-ին։