Խաչաձև կապանների պատռվածքի ու վիրահատությունից հետո «Փյունիկի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն վերսկսել է մարզումները երևանյան թիմի հետ։
Ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել անցած տարվա հոկտեմբերից։
«Սերգեյ մաղթում ենք, որպեսզի շուտափույթ վերադառնաս լիակատար մարզումներին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։