Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը նշել է, որ նյարդայնացած է եղել Ուիմբլդոնի առաջին շրջանի խաղում։
«Նյարդերը միշտ զգացնել են տալիս, քանի որ դու խաղում ես լեփ-լեցուն տրիբունաների ներքո կարևորագույն մրցաշարերից մեկում: Ինչքան էլ փորձառու լինես, ինչքան էլ խաղ անցկացնես կորտում, միևնույն է, նյարդերը զգացնել են տալւս։ Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ անցկացրել պաշտոնական հանդիպում և չեմ նյարդայնացել, հատկապես «Մեծ սաղավարտի» մրցաշարերում»,- ասել է Ջոկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոնը մրցաշարի մեկնարկում հաղթել է Պեդրո Կաչինային (6:3, 6:3, 7:6 (7:4)): Երկրորդ տուրում Ջոկովիչը կհանդիպի ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ։